datepiker 31 Հուլիսի, 2020

«Հայփոստը» հորդորում է կենսաթոշակ և նպաստ ստանալու համար չայցելել փոստային բաժանմունք

Կառավարությունը կաջակցի, որ ռեստորանային բիզնեսը պահպանի աշխատատեղերը։ Կորոնավիրուսից մահացել է ՊԵԿ 41-ամյա աշխատակից Ռաֆայել Գյուլասարյանը։


Ռեստորանային բիզնեսը կպահպանի աշխատատեղերը: Ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ վարչապետը հայտնել է, որ պատրաստվում է պետական օժանդակության նախագիծ:

«Հայփոստը» հորդորում է կենսաթոշակ և նպաստ ստանալու համար չայցելել փոստային բաժանմունք: Նպաստները բաժանելու են հասցեներով: Տանը մարդ չլինելու դեպքում վճարումը կկազմակերպվի փոստային բաժանմունքում:


Կորոնավիրուսից մահացել է Պետական եկամուտների կոմիտեի աշխատակից: Ռաֆայել Գյուլասարյանը 41 տարեկան էր: Նա զբաղեցնում էր հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության բաժնի պետի պաշտոնը: