datepiker 01 Օգոստոսի, 2020

Թրամը սպառնում է արգելափակել TikTok-ը


Կորոնավիրուսի համավարակի տարածման համար Չինաստանին պարբերաբար մեղադրելուց բացի, հիմա էլ Թրամփը կասկածներ ունի որ չինական հավելվածը ամերիկացի օգտատերերի տվյալներ է հաղորդում Չինաստանի իշխանություններին: Թրամփի հայտարարությունը առաջացրել է ամերիկացի տիկտոկերների դժգոհությունը: Հիմա էլ տիկտոկերներն են Թրամփի դեմ արշավ սկսել, որ հավելվածը հանկարծ չարգելափակվի: Թրամփը կարող է օգտվել իր արտակարգ տնտեսական լիազորություններից և հրամանագիր արձակել սոցցանցի արգելքի մասին: Microsoft-ն ու այլ ամերիկյան ընկերություններ հայտարարել են, որ բանակցություններ են վարում չինական TikTok ծառայությունը գնելու համար: Սակայն Թրամփը սրան էլ համաձայն չէ: Նախագահն ասել է, որ չի աջակցում TikTok-ը ձեռք բերելու ամերիկյան ընկերությունների որոշմանը։