datepiker 01 Օգոստոսի, 2020

Արցախի նախագահ. ՊԲ-ն ոչ թե տարածք է գրավելու, այլ հայրենիք է ազատագրելու


«Նոր պատերազմ, նոր տարածքներ» բանաձևը Արցախի նախագահը ձևակերպում է նոր տրամաբանությամբ. հակառակորդի նոր սադրանքի պարագայում Պաշտպանության բանակը ոչ թե տարածք է գրավելու, այլ հայրենիք է ազատագրելու: Հայտարարությունը հնչել է Մարտունու շրջանում՝ համայնքների ղեկավարների հետ հանդիպմանը: Պետք է պատերազմի պատրաստ լինել, խաղաղության յուրաքանչյուր օրը պետք է օգտագործել Արցախի յուրաքանչյուր մետրը զարգացնելու համար: Ուշադրության կենտրոնում գյուղատնտեսությունն է լինելու: Ոռոգվող հողերը կբազմապատկվեն: Սկսվել է անկախությունից ի վեր Արցախի ամենախոշոր ծրագիրը: Առաջիկա տարիներին կառավարությունը կարդիականացնի ենթակառուցվածքները: Մարտունու շրջանում կիրագործվեն լայնածավալ ասֆալտապատման, համայնքների բարեկարգման ծրագրեր: