datepiker 01 Օգոստոսի, 2020

Դեպի Վրաստան երկաթգծի շահագործումը սեպտեմբերի 1-ից 16-ը կդադարեցվի


Վրաստանի կառավարությունը որոշել է սեպտեմբերի 1-16-ը դադարեցնել երկաթգծի շահագործումը: Երկու շաբաթից ավելի Հայաստանից հնարավոր չի լինի ապրանք արտահանել երկաթգծով և ապրանք ներմուծել Փոթի կամ Բաթում նավահանգիստներից: Այդ մասին «Վրացական երկաթուղի» ընկերությունը տեղեկացրել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը: Նախատեսվում է սեպտեմբերի առաջին երկու շաբաթվա ընթացքում նորոգել Թբիլիսիով անցնող երկաթգիծը: Այդ ճանապարհով է Հայաստան ներկրվում բենզին ու դիզվառելիք, պարենային ու կենցաղային ապրանք: Հայաստանից գնացքով դեպի Վրաստան, արտահանվում է հանքանյութ, խտանյութ: «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի քարտուղարը հայտնեց, որ հացահատկի ներմուծման դեպքում էլ խնդիրներ չեն լինի: Տնտեսվարողները այն ներմուծում են հազարավոր տոննաներով: Եվ մինչև ցորենի պաշարը իրացնեն, արդեն հնարավոր կլինի Հայաստան արագ ներմուծել վրացական նավահանգիստներում 16 օր կուտակված ապրանքը: