datepiker 01 Օգոստոսի, 2020

«Հայկ, սիրուն չի»․ տարածվում են Մաշտոցի պուրակում հատված հաստաբուն ծառերի նկարները


Հայկական արտադրության անօդաչու թռչող սարքը գործարկվել է և գործողության մեջ այն այսպիսին է. հարվածային ԱԹՍ-ի կադրերը թռիչքի պահին հրապարակել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը: Հայկ, սիրուն չի: Մեկը մյուսի հետևից գրում են ֆեյսբուքի օգտատերերը՝ հրապարակելով Մաշտոցի պուրակի՝ հատված հաստաբուն ծառերի նկարները: Հիշեցնում են, որ նույն պուրակի համար տարիներ առաջ պայքարող Հայկ Մարությանը, իսկ հիմա նրա օրոք ենք տեսնում կանաչ միջավայրի, Երևանի դիմագծի ոչնչացում: Կանաչապատման ու շրջակա միջավայրի պահպանության նախկին պատասխանատուներից Արմեն Բեգոյանը հետաքրքիր տվյալ է հրապարակում. երեք ամիս առաջ ինքն ու ավագանու անդամները տեսել են Մարությանի թույլտվության քարտեզն ու զարմացել. ըստ դրա Մաշտոցի պուրակում ծառեր չկան: ՍԴ դատավորի մյուս թեկնածում Երվանդ Խունդկարյանն է. Վճռաբեկ դատարանի նախագահին առաջադրել է Դատավորների ընդհանուր ժողովը: Խունդկարյանին ԱԺ-ը երկու տարի առաջ էր ընտրել Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում: Նա ՍԴ դատավորի երկրորդ թեկնածուն է: Երրորդին էլ առաջադրելու է նախագահը: