datepiker 01 Օգոստոսի, 2020

«Նոա» ակումբը Հայաստանի փոխչեմպիոն է ու գավաթակիր


Հուլիսից` Հուլիս. Ֆուտբոլային տարին` անակնկալներով, գոլերով ու չեմպոնական պահերով: Ուղիղ մեկ տարի առաջ` Նոաֆեստին Ազատության հրապարակում հավաքվածների մտքով անգամ չէր անցնում, որ նորաստեղծ թիմը 2019-20 մրցաշրջանի գավաթակիր ու փոխչեմպիոն կռադնա: Նոր անուն, նոր կազմ, մարզչական շտաբ ու նոր խաղ: Արծաթե մեդալն ու չեմպիոնական գավաթը ռեբրենդինգի ու աշխատասիրության արդյունք է` ընդգծում է գլխավոր մարզիչը: Նպատակները մեծ էին, մեծ էր նաև ցանկությունն ու կատարած աշխատանքը: Բարձրակարգ ֆուտբոլը, գոլառատ հանդիպումներն ու հաղթական պահերը նաև թիմի հոգեբանական ու ֆիզիկական պատրաստության, տակտիկայի մշակման արդյունք է: Համավարակի պայմաններում անգնահատելի էր նաև թիմի բժիշկների դերը: Դեպի հաջողություն ճանապարհը 2019-20 մրցաշրջանում Նոան անցավ վազքով: Մարզիչն ու թիմի ղեկավարությունը խոստանում են` դեպի Հայաստանի չեմպիոնություն ու Եվրոպայի լիգա ճանապարհին թիմը նոր արագություն զարգացնել: