datepiker 01 Օգոստոսի, 2020

Covid-19. Վարակի կանխարգելումը՝ նախապայմանով


Մեքսիկայի նախագահը հայտարարել է, որ պաշտպանիչ դիմակ կկրի միայն այն ժամանակ, երբ երկրում արմատախիլ արվի կոռուպցիան: Դիմակների պարտադիր կրումը քննադատող նախագահն առաջարկել է շատ չխոսել, փոխարենը գործել և վերջ տալ կոռուպցիային: Մեքսիկայում կոռուպցիայի ահռելի մասշտաբների ֆոնին Օբրադորի հայտարարությունը նշանակում է, որ նա գուցե երբեք էլ դիմակ չկրի: Դիմակների հանդեպ հակակրանքը լատինամերիկյան երկրների ղեկավարների մոտ նորություն չէ: Խիստ սահմանափակումներին և դիմակների պարտադիր կրմանը մշտապես դեմ արտահայտվող Բրազիլիայի նախագահը հիմա էլ պնդում է, որ ապաքինումից հետո կրկին թուլություն է զգացել, արյան թեստ է հանձնել, որը նախագահի մոտ նոր վարակ է հայտնաբերել: Բոլսոնարուն վստահ է, որ պատճառը 20 օր տանը փակված մնալն էր, ինչի հետևանքով՝ իր ձևակերպմամբ՝ թոքերում բորբոս է հայտնաբերվել: Վիետնամում վարակի հայտնաբերումից յոթ ամիս անց մահվան առաջին դեպքերն են գրանցվել: Մինչև վերջերս 95 միլիոն բնակչություն ունեցող երկիրը կորոնավիրուսի դեմ պայքարի հաջողված օրինակներից էր, բայց օրեր առաջ Վիետնամի զբոսաշրջային քաղաքներից մեկում վարակի նոր՝ ավելի ագրեսիվ տեսակ հայտնաբերվեց: Հիմա կառավարությունը փորձում է խուսափել վարակի անվերահսկելի տարածումից: Պատվաստանյութի մրցավազքում լավ լուրեր կան Ռուսաստանից: Ռուսական պատվաստնայութը իմունիտետ է ձևավորել կամավորների 100 տոկոսի մոտ: Այս պատվաստանյութով արդեն հետաքրքրված է 20 պետություն: Ռուսաստանում պատվաստումը, առնվազն սկզբնական փուլում, լինելու է կամավոր: