datepiker 16 Սեպտեմբերի, 2020

Վաղատին գյուղի 1400 մետր տարածքը լուսավորվել է LED լուսարձակներով

Վաղատին գյուղում մութն ընկնելուն պես՝ միաժամանակ կվառվի 37 լուսադիոդային LED լուսարձակ: Գյուղը լուսավորության համակարգ չի ունեցել տարիներ շարունակ:

Համավարակի պատճառով Ռալֆ Յիրիկյանը անձամբ չի տեսել արդյունքը, բայց տեսազանգերով հետևել է ընթացքին: Վիվա-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի աջակցությամբ գյուղի 1400 մ երկարությամբ տարածքը արդեն էներգախնայող ու բնապահպանական տեսանկյունից մաքուր LED-երով է ապահովվել: Մարզկենտրոնից 118 կմ հեռավորության վրա գտնվող բնակավայրում սա կարևոր ձեռքբերում է՝ համայնքային բյուջեն խնայելու և մարդկանց հոգեբանորեն աջակցելու տեսանկյունից: Բնապահպանական և էներգաարդյունավետ LED լուսարձակներն, ի տարբերություն շիկացման լամպերով աշխատող լուսարձակների, սպառում են 80% պակաս էլեկտրաէներգիա և ծառայում են կրկնակի արդյունավետությամբ. LED լամպերը նաև դիմացկուն են և ավելի երկար են ծառայում սովորական լամպերից: Ամռանը Վաղատինում փողոցները կլուսավորվեն երեկոյան 9-ից մինչև գիշերը 1-ը, ձմռանը՝ 6-ից մինչև կեսգիշեր: Տոնական օրերին լուսավորություն կապահովվի ամբողջ գիշեր: