datepiker 16 Սեպտեմբերի, 2020

Համաճարակի խորացում` Վրաստանում, պատվաստանյութի փորձարկում՝ Բելառուսում, կորոնավիրուսային զոհերն՝ աշխարհում

Մեկ օրում վարակվել է 196 մարդ, որից 144 -ն՝ Աջարիայում։ Բելառուսում սկսվել են ռուսական պատվաստանյութի կլինիկական փորձարկումները։ Ինդոնեզիայում իրավապահները կդիմեն հանցավոր խմբավորումների ղեկավարներին։ Զոհված 400 լրագրողներից 366-ը մահացել են կորոնավիրուսի պատճառով։


Վրաստանում համաճարակային պատկերը լարված է: Նոր հակառեկորդը՝ մեկ օրում վարակման 196 դեպք: Մեծ մասը՝ 144 դեպք գրանցվել է Աջարիայում: Այս փուլում կառավարությունը խուսափում է նոր լոքդաունից և մարդկանց հորդորում է խստորեն հետևել համաճարակային կանոններին: Վրաստանի պետական սահմանը բաց է Եվրամիության հինգ երկրի համար, բոլոր ժամանողները բացասական թեստի պատասխան պետք է ունենան կամ թեստավորում անցնեն օդակայանում:Բելառուսում սկսվել են կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի կլինիկական փորձարկումները: Երկրի առողջապահության նախարարը վստահեցրել է, որ պատվաստանյութի լայնածավալ կիրառումը կսկսվի միայն փորձարկումներից ստացած անվտանգության 100տոկոսանոց երաշխիքներից հետո: Ռուսական պատվաստանյութը ձեռք բերած երկրներին միացել է Հնդկաստանը: Այդ երկիրը պատվիրել է ռուսական պատվաստանյութի 100 միլիոն չափաբաժին:Ինդոնեզիայում հակահամաճարակային կանոնների պահպանումը վերահսկելու համար իրավապահները մտադիր են դիմել հանցավոր խմբավորումների ղեկավարներին: Երկրի որոշ ավտոկայաններ և շուկաներ մաֆիայի պարագլուխներն են վերահսկում և այս կերպ ավելի հեշտ կլինի հետևել օրինախախտներին: Իրավապահներն էլ պետք է հետևեն, որ խմբավորման անդամները չխախտեն մարդու իրավունքները:
Համավարակի օրերին ռիսկային գոտում են նաև լրագրողները: Այս տարի աշխարհում զոհված 400 լրագրողներից 366-ը մահացել են կորոնավիրուսի պատճառով: Մյուսները սպանվել են: