datepiker 16 Սեպտեմբերի, 2020

Պատմական համաձայնագրեր՝ Իսրայելը ճանաչեցին արաբական երկու երկրներ, կճանաչեն ևս 5-ը

Դոնալդ Թրամփը ընդգծել է. սա պատմական իրադարձություն է:

Իսրայելը ճանաչելու համաձայնագրերի շքերթը բացում են Արաբական Միացյալ Էմիրությունները և Բահրեյնը: Սպիտակ տանը տեղի ունեցած հատուկ միջոցառման ժամանակ ստորագրվել են ճակատագրական համաձայնագրեր:Դոնալդ Թրամփը ընդգծել է. սա պատմական իրադարձություն է:Իսրայելի անկախությունը համաարաբական գլխավոր խնդիրներից է: Արաբական մոտ 3 տասնյակ երկրներից Իսրայելի անկախությունը ճանաչել էր միայն Եգիպտոսը 79 թվականին և Հորդանանը 94-ին: Հիմա միաժամանակ դա արել է 2 երկիր, ու սա դեռ սկիզբն է:Վաշինգտոնում փողոց են դուրս եկել պաղեստինցիները, բողոքում են: Նրանց են միացել նույնիսկ հրեաներ, որոնք նույնպես դեմ են առհասարակ Իսրայելի գոյությանը:Մասնագետները հիմա գուշակում են, թե որ երկրներն են լինելու հաջորդը, որոնք կճանաչեն հրեական պետությունը: Իսրայելական մամուլում նույնիսկ գրում են, որ ամերիկացիները կփորձեն օգտվել Լիբանանի ծայրահեղ ծանր վիճակից ու կանեն առաջարկ, որից Բեյրութը հրաժարվել չի կարողանա: