datepiker 16 Սեպտեմբերի, 2020

Շիրակում աշակերտներին դպրոց տեղափոխելու խնդիրը լուծվել է ժամանակավորապես


Սիլվարդը հագել-կապել ու սպասում է, թե երբ է նախկինի նման միկրոավտոբուսն իրենց բնակավայրից՝ Սալուտից իրեն ու գյուղի մյուս աշակերտներին դպրոց հասցնելու:Սալուտի, Վարդաղբյուրի ու Հարթաշենի աշակերտներն իրենց բնակավայրերում մինչև 4-րդ դասարան են կրթություն ստանում: Այնուհետև հարակից բնակավայրերի 19 աշակերտներ հասնում են Մուսայելյանի միջնակարգ դպրոց: Մշտապես բնակավայրերին միկրոավտոբուս է կցված եղել. այս ուսումնական տարում միկրոավտոբուսի վարորդը հրաժարվել է երեխաներին դպրոց տանել:Միջհամայնքային ճանապարհներն այստեղ անմխիթար վիճակում են: Կցված միկրոավտոբուսի վարորդը նախկինում էլ դժգոհել է: Ստացած գումարի մեծ մասը ծախսել է ավտոմեքենան սարքելու վրա:Նախկինում գումարը տրամադրվում էր վարորդին, որի հետ պայմանագիր էր կնքվում, սակայն հիմա ճանապարհածախսը տրվում է աշակերտներին:
Խնդիրը ժամանակավոր լուծված է: Իսկ առաջիկայում կքննարկվի գյուղերին առանձին տրանսպորտային միջոց կցելու խնդիրը: