datepiker 16 Սեպտեմբերի, 2020

Հակառակորդի ակտիվության ճնշման հետևանքով՝ մարտական դիրքում մահացել է պայմանագրային զինծառայող Հովիկ Թամազյանը

Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիս-արևելյան հատվածում ադրբեջանական կողմը ցուցաբերել է ակտիվություն և փորձել ձեռնարկել ամրաշինական աշխատանքներ՝ նպաստելով առաջնագծում լարվածության աճին: Հակառակորդի ակտիվությունը ճնշելու նպատակով Հայաստանի Զինված Ուժերի առաջապահ ստորաբաժանումները ստիպված են եղել ձեռնարկել համապատասխան գործողություններ: Հակառակորդի հերթական սադրանքի հետևանքով հյուսիսարևելյան հատվածում տեղակայված զորամասի մարտական դիրքում հրազենային և բեկորային վնասվածքներից մահացել է պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Հովիկ Թամազյանը։ Պաշտպանության նախարարությունը նշում է, որ ստեղծված իրավիճակի և սահմանային լարվածության աճի ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը: