datepiker 16 Սեպտեմբերի, 2020

ԼՀԿ-ն պահանջում է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը


Լուսավորը հարցապնդմանը եկավ զինված՝ պաստառով: Դահլիճի մուտքի մոտ պարզվեց՝ թուղթը ներս տանել չի կարելի: Մի պաստառի պատմությունը տեղափոխվեց քառօրյա. Լուսավոր Հայաստանը Արարատ Միրզոյանին նրա՛նց ակցիան հիշեցրեց այս նույն դահլիճում՝ հրավառ նյութերով: Կրթության նախարարին անվսատահություն հայտնող պաստառով Լուսավորականները պահանջում են քայլ անել, դուխով հեռանալ: Հետո բերվե՛ց դահլիճ ու իմքայլականներն այն վերածեցին նկարվելու դեկոռի: Միջանցքում քաշքշոց, դուրսը ցույց, ներսը՝ հեռանալու կոչեր: Լուսավորի հարցապնդմանը պատասխանելու համար անձամբ Աժ է եկել Արայիկ Հարությունյանը: Հայտարարեց, որ իրեն անվստահություն հայտնելու նախաձեռնությունը կուժեղացնի նախարարությունը, պնդեց, որ ոչ մի հաստատություն իրենց չափ հայեցակարգ ու մայր օրենք չի մշակել, ու այսքանից հետո ինչու պիտի հրաժարական տա: