datepiker 16 Սեպտեմբերի, 2020

Թուրք-հունական լարվածություն՝ դեէսկալացիայի դեպքում Հունաստանը պատրաստ է երկխոսության

Արևելյան միջերկրականից թուրքական նավի վերադարձը Թուրքիայի տարածքային ջրեր թուրք-հունական լարվածության թուլացման առաջին քայլն էր: Հունաստանը պատրաստ է նստել բանակցությունների սեղանի շուրջ, եթե այս քայլերը շարունակական լինեն:
Միջերկրական ծովում Թուրքիայի գործողությունները Էրդողանի արտաքին քաղաքական տրամաբանության մեջ են: Ռուբեն Սաֆրաստյանի գնահատմամբ հունական ջրերից նավի դուրս բերումը ոչ թե հետքայլ էր, այլ տակտիկական գործողություն: Եվրամիությունում հակաթուրքական առանցքը միջերկրական ծովափի երկրներն են կազմում: Թուրքիայի նավթագազային որոնումներին հատկապես կոշտ էր Ֆրանսիայի արձագանքը: Յոթնյակի անդամները Եվրամիության առաջիկա գագաթնաժողովին քննարկման կներկայացնեն Թուրքիայի դեմ պատժամիջոցների հարցը: