datepiker 16 Սեպտեմբերի, 2020

Մորթը պետք է լինի միայն սպանդանոցներում, սակայն մասնագետները քիչ են

Մինչև տարեվերջ սպանդանոցների թիվը կգերազանցի 8 տասնյակը, բայց սպանդանոցների ավելանալով խնդիրը չի լուծվում, մասնագետներն են քիչ:
Մորթը պետք է լինի միայն սպանդանոցներում: Հիմա Հայաստանում գործում է 62 սպանդանոց, մինչև տարեվերջ այդ թիվը կգերազանցի ութ տասնյակը: Բայց սպանդանոցների ավելանալով խնդիրը չի լուծվում, մասնագետներն են քիչ:
Եղած մասնագետներին վերապատրաստել էր պետք: Մասնագետները անասնաբույժների, սննդի փորձագետների մրցույթ հայտարարեցին: Մասնակիցները ընտրվեցին մրցակցային հիմունքներով՝ հայտերը սպասվածից ավելին էին՝ մասնակցել էր 100-ից ավելի անասնաբույժ: Տեսական դասերը տևել են հինգ շաբաթ, մեկ շաբաթ էլ աշխատանքը եղել է գործնական:
Մասնակիցները ուսումնասիրել են նախասպանդային, հետսպանդային հետազոտություններ ու լաբորատոր փորձաքննություն կատարելու մեթոդները: Միայն այս դասընթացներն անցնելուց և բավարար գնահատական ստանալուց հետո կարելի է աշխատել Հայաստանի սպանդանոցներում: