datepiker 16 Սեպտեմբերի, 2020

Արայիկ Հարությունյանը խոսել է սպորտի խնդիրների և Մխիթարյանի մասին


Հայ մարզիկների հավաքների կազմակերպման խնդիր չի եղել, ամեն ինչ արվել է կորոնավիճակին համապատասխան: Արայիկ Հարությունյանի պնդումն է: ԿԳՄՍ նախարարի կարծիքով՝ համավարակի պայմաններում ավելին անել հնարավոր չէր: Նախարարությունն արձագանքել է այն ժամանակ, երբ իրավիճակն է թույլ տվել: Պարետի որոշումը շրջանցել չէին կարող: Ուսումնասիրել են միջազգային փորձը: սպորտի ոլորոտում աշխարհում ևս խնդիրներ կան ՔՈՎԻԴ-ի պատճառով:Լրագրողներին հուզող մյուս կարևոր հարցը մարզիկների պարգևավճարներին էր վերաբերվում: Նախարարը անդրադարձավ այդ թեմային, ներկայացրեց խնդիրները, որոնց բախվել է գերատեսչությունը: Տարվա 10 լավագույն մարզիկների ընտրությունն էլ շոշափվեց: Ինչպե՞ս որոշել՝ ով է լավագույն, ով՝ ոչ: Կարևորը՝ կան օբյեկտիվ սկզբունքներ: Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ հավատում է Հայաստանի ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահի և գլխավոր մարզչի դիրքորոշմանը և ավելացրեց. Մխիթարյանը հավաքականին միանալու է հոկտեմբերին: Նախարարի խոսքով՝ նա այդպես արձագանքում է պնդմանը, թե տեղյակ չէ սպորտի ոլորտին: