datepiker 16 Սեպտեմբերի, 2020

Նիկոլ Փաշինյան. Հայկական կողմը նախապայմաններ չի առաջադրում

Հակառակորդի ակտիվությունը ճնշելու հետևանքով մարտական դիրքում մահացել է զինծառայող Հովիկ Թամազյանը։
Տավուշի դիրքերի դիմաց Ադրբեջանն արդեն 2 շաբաթ է շինարարական աշխատանքներ է կատարում՝ փորձելով չեզոքացնել մեր դիրքապահների ու դիրքերի առավելությունը: Կիրառում է տարբեր տրամաչափի զենքեր, լարում է իրավիճակը: Հայկական կողմը ճնշում է հակառակորդի ակտիվությունը: Փոխհրաձգության ժամանակ այսօր զոհվել է պայմանագրային զինծառայող Հովիկ Թամազյանը:
Այսպես խորհրդարանում սկսվեց կառավարության հետ հարց ու պատասխանը: Պաշտպանության նախարարը հայտնեց, որ իրավիճակի մասին տեղեկացրել են ԵԱՀԿ-ին: Հայկական կողմը համարժեք քայլեր է անում՝ ադրբեջանական ակտիվությունը զսպելու համար: Բանակցային գործընթացի մասին խոսեց Նիկոլ Փաշինյանը, նա ասաց, որ հայկական կողմը նախապայմաններ չի առաջադրում: Նիկոլ Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հստակ ժամկետ ու պայմանավորվածություն չկա, ընթանում են քննարկումներ: