Արմենիա Պրեմիում
ԿԱԲԵԼԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆՏԱՆԻՔ
ucom logo icon
6 տարբեր Արմենիա՝
միայն Յուքոմ ցանցում
Արմենիա TV-ի «6 տարբեր Արմենիա» նախագիծը հեղաշրջեց կաբելային հեռուստատեսության ոլորտը և առաջինը մեդիադաշտում ստեղծեց թեմատիկ հեռուստաալիքներ` ընտրված և մասնագիտացված մեդիաբովանդակությամբ: Հայկական ամենամեծ հեռուստաընտանիքը ներկայացրեց 6 տարբեր «Արմենիա»՝ ամենատարբեր հեռուստադիտողների համար՝ ըստ ճաշակի, ինտելեկտի, տրամադրության և տարիքի: «6 տարբեր Արմենիա» ալիքներից կարող են օգտվել միայն «Յուքոմ» ցանցի հեռուստատեսային ոլորտում տրամադրվող ծառայության բաժանորդները:
premium item icon
Արմենիա TV-ին առաջինը գործարկեց «Պրեմիում» կաբելային հեռուստաֆորմատը և հեռուստադիտողներին հնարավորություն տվեց իրենց սիրելի նախագծերը, սերիալներն ու հաղորդումները դիտել մեկ օր շուտ, HD որակով և առանց գովազդային դադարների: Ստեղծվում է բացառիկ հեռուստաբովանդակություն միայն Պրեմիում դիտողների համար:
premium item icon
Արմենիա TV-ին միակն է, որը նպաստում է հայկական ֆիլմարտադրության հանրաճանաչմանը: «Հայ կինո» կաբելային հեռուստաալիքը 24 ժամ ցուցադրվում է հայկական կինոժառանգության լավագույն գոհարները: Ֆիլմեր, որոնք թվայնացրել և առաջինը հեռուստաեթերում ցուցադրում է Արմենիա TV-ին:
premium item icon
Հայկական երգարվեստի բացառիկ հեռուստահարթակ: 24 ժամ շարունակ բոլոր ժամանակների լավագույն կատարողների երգերը, տեսահոլովակները, էքսկլյուզիվ համերգները՝ կենդանի նվագակցությամբ և ձայնով:
premium item icon
Հայկական հումորի լավագույն հավաքածուն՝ հաղորդումներ, սերիալներ, մանրապատումներ, կատակերգական ներկայացումներ, շոու ծրագրեր, համերգային շրջագայությունների՝ հեռակառավարման վահանակի մեկ կոճակի ներքո:
premium item icon
Երեխաների սիրելի հեռուստաալիքը: Մուլտֆիլմեր, ընտանեկան դիտման համար նախատեսված արկածային, ֆանտաստիկ և կատագերգական պատումներ, ճանաչողական և զվարճալի հեռուստածրագրեր. այն ամենը ինչ հետաքրքիր է բացառապես մանուկներին:
premium item icon
Կինոյի հանրագիտարան, որտեղ HD որակով ցուցադրվում են հոլիվուդյան կինոարտադրության ամենաճանաչված և դիտարժան ֆիլմերը: Տարբեր մրցանակների արժանացած ֆիլմեր, որոնց ռեժիսորները և դերասանները հայտնի են ամբողջ աշխարհում: Լավագույն կինոաստղաբույլը Սինեմանի եթերում է: