Օգտագործման պայմաններ

book icom
Տվյալ նյութի հեռուստատեսային հեռարձակումն իրականացնում է «Արմենիա Թի-Վի» ՓԲ ընկերությունը, որին պատկանում են հեղինակային և հարակից իրավունքները, այդ թվում ինտերնետով տարածումը, համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության և Կատարողների, հնչյունագրեր արտադրողների և հեռարձակող կազմակերպությունների պահպանության մասին Միջազգային Կոնվենցիայի և սույն ոլորտը կարգավորող այլ միջազգային-իրավական ակտերի: Այս նյութը պատրաստվում է բացառապես «Արմենիա Թի-Վի» ՓԲԸ աշխատակիցների ծառայողական պարտականությունների շրջանակններում իրականացվող աշխատանքի արդյունքում և/կամ համապատասխան լիցենզային պայմանագրերի կամ պատվերի պայմանագրերի հիման վրա, որի պարագայում նշված նյութի նկատմամբ հեղինակային և հարակից իրավունքների իրավատեր է հանդիսանում «Արմենիա Թի-Վի» ՓԲ ընկերությունը:

ԻՐԱՎԱՉԱՓ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ՝ Տվյալ նյութի օգտագործումը կարող է համարվել իրավաչափ բացառապես ներքոգրյալ եղանակով օգտագործման դեպքում`

  • Տեսանյութերը պետք է տեղադրվեն մեր պաշտոնական ալիքներից, տվյալ ծառայությունների կողմից տրամադրվող embed ծածկագրի օգտագործմամբ: http://youtube.com/armeniatvmain http://rutube.com/feeds/armeniatv
  • Նվագարկիչը, որը տրամադրվում է RuTube-ի կամ YouTube-ի կողմից, ենթակա չէ որևէ փոփոխության
  • Ցանկացած այլ լրացուցիչ գովազդի կամ նվագարկիչների օգտագործումը (այդ թվում անշարժ, անիմացիոն, տեքստային և այլն) արգելվում է: Սակայն այս արգելքը չի տարածվում տեսանյութը պարունակող էջում գովազդ տեղադրելուն:
  • Popup գովազդի օգտագործումը արգելվում է: Ներառելով, բայց չսահմանափակվելով տեսանյութի դիտման համար Popup գովազդով:
  • Տեսանյութերի ներբեռնումն ու հետագա հրապարակումն արգելվում է:
  • Ցանկացած նյութ, որը ստեղծվել/օգտագործվել է վերոնշյալ կանոնների խախտմամբ ենթակա է վերացման: Տվյալ նյութի ցանկացած օտագործումը ցանկացած այլ ձևով կհամարվի հեռուստաալիքի հեղինակային և հարակից իրավունքների խախտում և կհանգեցնի համապատասխան հակամիջոցների կիրառմանն ու պատասխանատվության: